Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը եւ մյուսները դուրս եկան Վանաձորից (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ   Վանաձորում են: «Տպավորությունները Վանաձորից ծանր են, ամեն տեղ աղբակույտներ են: Եվ պատահական չէ դա մի քաղաքում, որտեղ ավագանին 1 տարուց ավելի ապօրինի գործունեություն էր ծավալում եւ այդ ապօրինության հետեւանքները մենք տեսնում ենք այսօր», շեշտել է Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը նաեւ  հայտնել է, որ Վանաձորում ջերմ ընդունելության են արժանացել  եւ շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին: Այսօր նաեւ ավանդական ծառատունկ են իրականացրել եւ տնկել խորհրդանշական «օրինականության» ծառը: Նիկոլ Փաշինյանը  ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:  «13 հազար 917 քայլով դուրս եկանք Վանաձորից։ Շնորհակալություն Հայ Ազգային Կոնգրես, Լուսավոր Հայաստան, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունների Վանաձորի տարածքային կազմակերպություններին՝ աջակցության համար»։  Նշենք, որ #Իմքայլը արշավը մեկնարկեց  մարտի 31-ին, Գյումրիից եւ կավարտվի Երեւանի Ազատության հրապարակում, ապրիլի 13-ին: Քայլերթը կշարունակվի 14 օր: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները կանցնեն Հայաստանի 5 քաղաքով՝ Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Դիլիջան, Աբովյան, Հրազդան: Քայլարշավը կազմակերպվել է ընդդեմ Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի: Նրանք արդեն դուրս են եկել Վանաձորից եւ վրանային ճամբար են հիմնել Թեժ Լեռ կոչվող վայրում: