A
A
ԻմՔայլը օր 7. Ֆիոլետովոյից գնում ենք Ազատության հրապարակ (տեսանյութ)
Իմ քայլը»-ի մասնակիցները մուտք գործեցին ՀՀ Տավուշի մարզ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերից հայտարարեց՝ Տավուշը 3-րդ մարզն է, որն այցելել են արշավականները: Մինչ Տավուշի մարզ հասնելը «Իմ քայլը» արշավի մասնակիցները Դիլիջան ազգային պարկի եզրին՝ Ֆիոլետովո գյուղում, իրականացրին ծառատունկ: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ժողովրդավարության ծառն ենք տնկում, քանի որ մեր պատկերացրած Հայաստանն իսկապես ժողովրդավարական երկիր է, այլ ոչ թե ստահոդ ժողովրդավարության նման մի բան»: Ծառատունկից հետո արշավականները շարժվեցին դեպի Տավուշի մարզ: