«40 հազարով Սերժը կարա՞ ապրի» քաղաքացիները գնահատում են Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիները (տեսանյութ)
Ապրիլի 9-ից Սերժ Սարգսյանն այլեւ չի լինի ՀՀ նախագահ։ Լրանում է նրա պաշտոնավորման 2-րդ ժամկետը: «Ա1+» - ը քաղաքացիների շրջանում հարցումներ է անցկացնրել՝ պարզելու, թե ի՞նչպես են գնահատում նրա պաշտոնավարման տարիները: Արդյունքներն իրարամերժ են. ոմանք բավարար գնահատական են տալիս, որոշներն էլ ընդհակառակը՝ շատ վատ: Քաղաքացիները Սերժ Սարգսյանի պաշտոնավորման երկրորդ ժամկետի ավարտի առթիվ նրան հաջողություն են մաղթում, նրանցից մեկն էլ ասում է,- «Աստված տա, ճիշտ լինի դա, վերջին աշխատանքային օրը լինի»: Հիշեցնենք, որ ապրիլի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը պիտի վարչապետի թեկնածու առաջադրի, ՀՀԿ-ականները չեն ժխտում, որ հենց Սերժ Սարգսյանը կլինի նրանց թեկնածուն: Մանրամասները՝ տեսանյությում