Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցի մոտակայքում արկ է հայտնաբերվել

Պաշտոնական
akanazecum

Ապրիլի 7-ին, ժամը 11:10-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Խորենացու փողոցում` թիվ 2 միջնակարգ դպրոցի մոտակայքում, հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հայտնաբերվել է БМ-21 տեսակի 121 մմ տրամաչափի հրետանու արկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Առաջին բանակային կորպուսի ինժեներական ծառայության աշխատակիցները դուրս են բերել արկը և տեղափոխել անվտանգ տարածք: