Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Ալաշկերտ» - «Արարատ». Չեմպիոնն ընդդեմ հետնապահի (տեսանյութ)

Սպորտ
a1alashkert-ararat-1

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 22-րդ տուրի երկրորդ խաղում հանրապետության չեմպիոն «Ալաշկերտն» իր հարկի տակ կընդունի «Արարատին»:   21 տուրից հետո «Ալաշկերտը» 34 միավորով 1-3-րդ տեղերը բաժանում է «Շիրակի» եւ «Գանձասար-Կապանի» հետ: Թիմը երրորդ տարին անընդմեջ պայքարում է չեմպիոնի կոչման համար: «Արարատը» ունի ընդամենը 13 միավոր եւ շարունակում է միայնակ եզրափակել մրցաշարային աղյուսակը:   «Ալաշկերտ» - «Արարատ» խաղը կմեկնարկի «Նաիրի» մարզադաշտում, ժամը 16:00-ին: Ֆուտբոլասերներն այն ուղիղ եթերով կարող են դիտել նաեւ մեր կայքէջում:   «Արարատի» մեկնարկային կազմ. Արման Մելիքսեթյան, Վարդան Արզոյան, Գորան Օբրադովիչ, Ռաֆայել Սաֆարյան, Վահե Չոփուրյան, Յուրի Գարեգինյան, Ռուսլան Ավագյան, Գեւորգ Օհանյան, Գարեգին Կիրակոսյան, Դավիթ Մինասյան, Անդրանիկ Քոչարյան:   «Ալաշկերտի» կազմը տես լուսանկարում: