A
A
Ուղիղ. Լեւոն Արոնյան - Նիկիտա Վիտյուգով. հանդիպում առաջատարի հետ (տեսանյութ)
Շախմատի GRENKE Chess Classic սուպերմրցաշարում այսօր կկայանան 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի Նիկիտա Վիտյուգովի հետ: Մեր շախմատիստը վեց տուրից հետո 3,5 միավորով բաժանում է 4-5-րդ տեղերը, իսկ ռուսաստանցի գրոսմայստերը չորս միավորով կիսում է 1-3-րդ հորիզոնականները: Լեւոն Արոնյան - Նիկիտա Վիտյուգով պարտիան կսկսի ժամը 17:00-ին: Նրա ընթացքին շախմատասերները կարող են հետեւել նաեւ մեր կայքէջում: