«Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» եւ կրկին դարձավ առաջատար (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի խաղում հանրապետության չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Արարատին»: Խաղի արդեն առաջին րոպեին Արտակ Եդիգարյանը բացեց հաշիվը, իսկ 10 րոպե կրկնապատկեց այն: Առաջին խաղակեսում վերջին րոպեին արարատցի Գեւորգ Օհանյանը կրճատեց հաշվի տարբերությունը: Ընդմիջումից հետո թիմերին չհաջողվեց գոլ խփել: «Ալաշկերտը» նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի ղեկավարությամբ տարավ անդրանիկ հաղթանակը, վաստակեց 37 միավոր եւ կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Ալաշկերտցիներին կարող է հավասարվել միայն «Շիրակը», որը վաղը սեփական դաշտում պետք է հանդիպի «Բանանցի» հետ: Երեւանի «Արարատը» չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում եւ 13 միավորով շարունակում է եզրափակել աղյուսակը: