Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը չկարողացավ հաղթել Նիկիտա Վիտյուգովին (տեսանյութ)

Սպորտ
a1aronyan-4

Գերմանիայում շարւոնակվող GRENKE Chess Classic սուպերմրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց Նիկիտա Վիտյուգովի հետ:   Մՙեր շախմատիստը չնայած սկզբնախաղում դիրքային առավելություն ուներ, սակայն չկարողացավ այն վերածել նյութականի եւ ուղիղ 40-րդ քայլին հաշտություն կնքեց մրցակցի հետ (մրցաշարի կանոնակարգով մինչեւ 40-րդ քայլը շախմատիստներն իրավունք չունեն ոչ-ոքիի առաջարկ անել):   Այդպիսով, Լեւոն Արոնյանը 5-րդ անընդմեջ անգամ ոչ-ոքի ավարտեց իր պարտիան, վաստակեց 4 միավոր եւ շարունակում է հետապնդել առաջատարներին, որոնցից մեկը հենց ռուսաստանցի գրոսմայստերն է: Ինչ վերաբերում է մյուս առաջատարներին, ապա Ֆաբիանո Կարուանան սեւերով հաղթեց իր անմիջական մրցակից Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ 5 միավորով սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:   Վաղը կայանալիք նախավերջին 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով հանդիպելու է հենց Ֆաբիանո Կարուանայի հետ: