A
A
Թաեկվոնդոյիստ Անդրանիկ Խաչատրյանը գրավել է 3-րդ տեղը (տեսանյութ)
Թունիսի Համամեթ քաղաքում մեկնարկած թաեքվոնդոյի աշխարհի պատանեկան առաջնությունում նախ տեղի են ունեցել օլիմպիական պատանեկան խաղերի որակավորման մրցումները: Այդ ստուգատեսում Հայաստանի պատվիրակներից հաջող է հանդես եկել Անդրանիկ Խաչատրյանը, որը զբաղեցրել է 3-րդ տեղը: Մեր 73 կգ քաշային մարզիկը մեկնարկում տանելով երեք անընդմեջ հաղթանակ, մտել է կիսաեզրափակիչ, որտեղ, ավաղ, միավորներով պարտվել է իրանցի Ալի Էշկեւարիանին: Իսկ ահա 63 կգ քաշային Ռոման Հայրապետովն առաջին փուլում պարտվել է Տաջիկստանի ներկայացուցչին եւ դուրս մնացել պայքարից: Վաղը կմեկնարկի աշխարհի բուն առաջնությունը, որի ընթացքում մարզիկներն արդեն կպայքարեն գլխավոր մրցանակների համար: