Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ատոմակայանը չի փակվի (տեսանյութ)

Քաղաքականություն
parliament

ԱԺ-ն սկսեց քննարկել ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի քննարկումը։ Այն ներկայացնում է ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը։ Նիստերի դահլիճում է նաեւ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նրանից հետաքրքրվեց Մեծամորի ատոմակայանի ճակատագրի մասին. «Շատ հստակ պետք է լինեն այն քայլերը, որոնք լինելու են նրա ճակատագրի հետ կապված։ Ֆոկուսիմայի ատոմակայանի վթարից հետո ԵՄ-ում փակվում են ատոմակայաններ»,- պատասխանեց ԵՄ դեսպանը։ Կարեն Նազարյանն ի պատասխան նշեց, որ ատոմակայանի թեման չի շրջանցվել ԵՄ քննարկումներին. «Անհիմն լուրեր եղան, դրանք արհեստականորեն էին շրջանառվում, թե փակվելու է։ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ էներգետիկայի բնագավառում հայտարարել է, որ համագործակցությունը փոխադարձ շահի ու կանխատեսելիության հիման վրա է, այդ թվում` ատոմակայանի անվտանգ գործարկման առումով։ Ճանապարհային քարտեզի քննարկում է եղել, այլ ոչ թե փակում։ ԵՄ-ն պարտավորվել է միջուկային էներգետիկայի բնագավառում հաշվի առնել ՀՀ առանձնահատկությունները»։ «Այս պահին պետք է ֆիքսել, ընդամենը կազմվելու է ժամանակացույց՝ ատոմակայանի ապագործարկման մասին։ Դա պետք է լինի ողջամիտ ժամկետներում, որի ընթացքում նոր ռեակտոր պետք է գործարկենք։ Վստահ պետք է լինենք, որ ապագործարկումն ավելի շուտ չպետք է լինի, քան նոր ռեակտորի գործարկումը",- նկատեց ԱԺ փոխնախագահը։