Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացահայտվել է ավտոլվացման կետում երկու երիտասարդի դանակահարությունը

Պաշտոնական
qnnchakan

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են ավտոլվացման կետում երկու երիտասարդի դանակահարության հանգամանքները։ Կասկածյալը ձերբակալվել է։ Ապրիլի 9-ին՝ ժամը 01:30-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ շտապօգնության թիվ 15 խումբն Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկից «ձախ էպիդոքսալ շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1995թ. ծնված Ռազմիկ Գրիգորյանին, ավելի ուշ՝ ժամը 05:05-ին, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նաև 1996թ. ծնված Սեդրակ Մանուկյանը: Պարզվել է, որ երիտասարդները նշված մարմնական վնասվածքներն ստացել են նույն միջադեպի ժամանակ, որը տեղի է ունեցել ապրիլի 8-ին՝ ժամը 20:00-ին, Ազատության պողոտայի թիվ 27/4 հասցեում գտնվող ավտոլվացման կետում։  Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:  Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով 20-ամյա երիտասարդ է։ Վերջինս այսօր ձերբակալվել է երկու անձի դանակահարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է։   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե