Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Հարությունյան «Այսինքն ձախ մի գնա, աջ մի գնա» (տեսանյութ)

Քաղաքականություն
davit-harutyunyan

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեկ իր հրապարակած զեկույցում նշել էր՝  Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առջեւ եւ որպես գլխավոր պատճառ նշվել  էր Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետը:  Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը փաստում է՝ առաջին անգամ է լսում Freedom House-ի  նման զեկույց, որն արմատապես տարբերվում է ընդունված մոթոդաբանությունից.  «Եթե որեւէ մեկն ուշադիր ուսումնասիրի զեկույցը, ապա զարմանքով կհայտնաբերի իրար հակասող դրույթներ: Օրինակ, եթե Սերժ Սարգսյանն առաջադրվում է վարչապետ, դա կտանի ավտորիտար ռեժիմի: Եթե նա չառաջադրվի, ապա դա կդառնա գործադիր իշխանության լռելյայն կառավարում: Այսինքն ձախ մի գնա, աջ մի գնա»: Նա հավելեց՝ նախկինում երբեք չի տեսել զեկույցներ, որտեղ քաղաքական գործիչներին որոշակի պիտակավորում է իրականացվում. «Քննադատություն՝ այո, եղել է, բայց ոչ պիտակավորում: Այս զեկույցում առկա են պիտակներ: Ես կարող եմ հասկանալ, որ միջազգային կառույցները կարող են լինել որոշ չափով անգաժավորված, սակայն ոչ այս աստիճանի, որն արժեզրկում է ընդհանրապես նման զեկույցի առկայությունը»,- ավելացնում է  նախարարի պաշտոնակատարը:    Զեկույցում խոսվում է նաեւ «Սասնա ծռեր»-ի մասին: Նրա խոսքերով՝ որեւէ տեղ չի հիշատակվում, որ  նրանք զինված հարձակում են իրականացրել: «Ինձ դա չհաջողվեց գտնել»,- եզրափակեց Դավիթ Հարությունյանը: