Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. «Իմ քայլը» բողոքի ակցիա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Region-հհCapture

16 25 Քիչ առաջ ակցիայի մասնակիցները հրմշտելով բացեցին համալսարանի մուտքի դուռը եւ մտան շենք: Մինչ այդ՝ դուրս գալով ԵՊՀ մասնաշենքից, որում հաջողվեց նրանց մուտք գործել, «Իմ քայլը» բողոքի ակցիայի մասնակիցները նորից ուղևորվեցին ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, որտեղ նրանց դիմավորեց անվտանգության ծառայության ղեկավար պարոն Առուստամյանը: Մասնակիցները դժգոհեցին, որ ԵՊՀ մասնաշենքերի մուտքի դռները փակ են, իսկ ուսանողները զանգահարում են իրենց և բողոքում, որ մնացել են ներսում: Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ռեկտորին սպասել կենտրոնական մասնաշենքի նախասրահում, սակայն անվտանգության ծառայության ղեկավարն արգելեց: Որոշ ժամանակ սպասելուց հետո մասնակիցները միմյանց հրմշտելով մուտք գործեցին ԵՊՀ կենտրոնական մասնաշենք և բարձրացան վերև: Փաշինյանը կոչ արեց ներկաներին կոռեկտություն դրսևորել և նորից հնչեցրեց իրենց կարգախոսը՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»: ................... «ԻմՔայլը» նախաձեռնության անդամներն այս պահին ԵՊՀ-ում են: Նիկոլ Փաշինյանը ցանկացավ տեսնել բուհի ռեկտորին, սակայն համալսարանի դռները փակ էին: Նրանց մոտեցավ ԵՊՀ մամլո խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: Նիկոլ Փաշինյանի հարցին՝ ինչու է ռեկտորը ճնշում գործադրում ուսանողների վրա դեկանների միջոցով՝ թույլ չտալով քաղաքական ակտիվություն դրսևորել, ԵՊՀ ներկայացուցիչը պատասխանեց, որ նման բան չկա: «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը բարձրախոսով դիմեց ռեկտոր Արամ Սիմոնյանին՝ ասելով, որ ցանկանում են հանդիպել: Համալսարանի դռներն այդպես էլ չբացվեցին: Երթի մասնակիցներին հաջողվեց մուտք գործել ԵՊՀ մասնաշենքերից մեկը և դասադուլի կոչեր հնչեցնել: «Սիմոնյանին չեք տեսե՞լ», -միջանցում հարցնում էին ակտիվիստները: Փաշինյանն ու իր կողմնակիցները որոշեցին նույն միջանցքում փոքր-ինչ հանգստանալ. նստեցին գետնին՝ պատի տակ: