A
A
Live. Ցուցարարները շարունակում են շրջափակած պահել մի շարք կենտրոնական փողոցներ (տեսանյութ)
11:19 «Հանրապետական խորհուրդն արտագաղթել է Ծաղկաձոր». Նիկոլ Փաշինյան Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր պատրաստվում են ավտոերթով շարժվել դեպի Ծաղկաձոր։ «Հանրապետական խորհուրդն արտագաղթել է դեպի Ծաղկաձոր։ Մեր պլանները դրանից մի փոքր փոխվել են։ Այսօր պետք է տեղի ունենա շատ հզոր ավտոերթ դեպի Ծաղկաձոր։ Կո՛չ եմ անում բոլոր վարորդներին 16։30 սկսել ավտոերթ»։ Մինչ այդ 14։00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։ Այնուհետև 16։30 կմեկնարկի ավտոերթը դեպի Ծաղկաձոր։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր ծրագրերում մինչ այս հայտարարել էր, որ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ մտադիր էին շրջափակել Հանրապետական կուսակցության գրասենյանկը։
11:00 Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանդիպեցին Նիկոլ Փաշինյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը։ Լրագրողների հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ սա շարունակությունն է նախորդ պայքարների։ «Յուրաքանչյուր գործողություն նախորդի վրա ավելանում է և ուժեղացնում։ Այս պայքարը երկարատև պայքարի շարունակությունն է։ Կարևոր է, որ ժողովուրդն իր ոգով և քանակով պատրաստ լինի երկար կանգնելու»։ Սա մի ամբողջ ախտահանում է։ Անունները կարող են տարբեր լինել, կարող է Սերժ լինել, անգամ կարող է Րաֆֆի լինել։ Լրագրողների դիտարկամը, որ Զարուհի Փոստանջյանը մի քանի օր առաջ Րաֆֆի Հովհհանիսյանին «հաճախորդ» էր անվանել, ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանը Զարուհի Փատանջյանին շնորհակալություն հայտնեց։ «Զարուհին շատ ակտիվ գործիչ է, ով անցել է «Ժառանգության» դպրոցը։ Դա իր տեսակետն է»։ Դե իսկ երեկ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում բոլոր այն ուժերին, որոնք երբևէ պայքարել են Սերժ Սարգսյանի դեմ, կոչ էր արել համախմբվել։ -------------------------------------------------------------------------------------------------------- 08:00 Ֆրանսիայի հրապարակում գիշերը խաղաղ է անցել, եղել է մի փոքր քաշքշուկ: Մասնակիցների մի մասը գիշերել է հրապարակ բերված վրաններում, մյուս մասը նստարանների վրա, որոնք Ֆրանսիայի հրապարակ էին բերվել հարակից փողոցներից։ Ցուցարարները հրապարակ են բերել նաև վառարան, խմելու ջուր, սնունդ։ Ճամբարականները մաքրում են տարածքը եւ պատրաստվում այսօրվա ակցիաներին: