Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում ուժեղացված հսկողություն է (տեսանյութ)

Քաղաքականություն
RegionRR-Capture

Այս պահին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի ճանապարհը, որտեղ,  ըստ նախնական տվյալների,  քիչ հետո կմեկնարկի ՀՀԿ խորհրդի նիստը, վերահսկվում է ճանապարհային ոստիկանության կողմից: Դեպի այն բլուրը տանող հատվածը, որտեղ հյուրանոցն է տեղակայված, մեքենաների համար նախատեսված անցակետի մոտ, ոստիկանության եւ անվտանգության աշխատակիցներ են հավաքված: Նրանք ստուգում են ներս մտնող բոլոր մեքենաները: Քիչ առաջ դեպի հյուրանոցի կողմ շարժվեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մեքենան: «Ա1+»-ը ճանապարհային ոստիկաններից փորձեց ճշտել, թե ինչի համար են փակել ճանապարհը, նրանք հրաժարվեցին որեւէ հարցի պատասպանել: Այսօրվա ՀՀԿ խորհրդի նիստում կուսակցությունը պաշտոնապես հայտարարելու է վարչապետի իր թեկնածուի անունը, որի մասին արդեն խոսվել է անցած ԳՄ նիստի ժամանակ, այն է՝ Սերժ Սարգսյանի անունը: Կարդալ նաեւ` ՀՀԿ-ն առաջադրեց Սերժ Սարգսյանին . նիստն արդեն կայացել է