Live. Հանրահավաքն ավարտվեց. ցուցարարները կգիշերեն Ֆրանսիայի հրապարակում (տեսանյութ)
22:48 Այսօր երկրորդ գիշերն է, երբ ցուցարարները պատրաստվում են գիշերել Ֆրանսիայի հրապարակում: Նախորդ գիշեր ըստ հայտարարությունների հրապարակում գիշերել է մոտավորապես 190-200 հոգի: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանրահավաքի մասնակիցները շարունակում են փակ պահել Ֆրանսիայի հրապարակի փողոցների մուտքերը: Այսօր էլ ոստիկաններ չեն նշմարվում ցուցարարների շուրջբոլորը, հանրահավաքն ընթանում է խաղաղ: 19:34 Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հրապարակի տարածքում կա տաղավար, որտեղ անվճար սնունդ են բաժանում: Այն հովանավորել է Կանադայի Տորոնտո քաղաքից մի բարերար, ով չի ցանկացել ներկայանալ: Բարերարը փոխանցել է 250 հզ դրամ, որ տաղավարը գործի: Լոս Անջելոսից եւս մեկ բարերար նույնքան գումար է փոխանցել հանրահավաքի կազմակերպչական աշխատանքների համար: «Սա իսկապես համազգային շարժում է եւ այս բոլոր ծախսերը հոգացել են ՀՀ քաղաքացիները՝ սկսած 100 դրամից մինչեւ 300 հզ դրամ: Դրամահավաքը շարունակվում է եւ յուրաքանչյուրը կարող է իր լուման ներդնել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: 19:20 «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը կոչ արեց քաղաքացիներին գործադուլ անել եւ գալ հրապարակ: Նա իր ելույթում նշեց, որ գյումրեցիները Գյումրիում եւս իրենց բողոքի ձայնն են բարձրացրել եւ ակնկալում է նաեւ Հայաստանի այլ բնակավայրերում ապրող մարդկանց աջակցությունը: 19:16 Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է հանրահավաք: Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը եւս Ֆրանսիայի հրապարակում է: Նա իր ելույթում դիմեց «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին: «Հասկանալով ձեր դիրքորոշումը, ես կոչ եմ անում գալ եւ միանալ ժողովրդին, ովքեր ձեզ ձայն են տվել: Գո՞հ եք այս անցած 6 տարիների այլանդակություններից, եթե գոհ եք, ուրեմն մնացեք ԱԺ-ում եւ դեմ քվեարկեք, եւ ասեք մենք մեր պարտքը կատարել ենք»: Լեւոն Բարսեղյանը դիմեց նաեւ Գագիկ Ծառուկյանին եւ «Ծառուկյան» դաշինքին, առաջարկելով գալ հրապարակ եւ արտահայտել իրենց դժգոհությունը: https://youtu.be/DI3tctjVHX8 https://youtu.be/k3CZU607Mlg