Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալը» Անգլիայում պարտվել է բոլոր արտագնա խաղերում (տեսանյութ)

Սպորտ
a1arsenal-5-partutyun

Ֆուտբոլի Անգլիայի պրեմիեր լիգայի 34-րդ տուրի խաղում Լոնդոնի «Արսենալը» Նյուքասլում պարտվեց տեղի համանուն թիմին: Լոնդոնցիները չնայած առաջինը բացեցին խաղի հաշիվը (14-րդ րոպեին աչքի ընկավ Ալեքսանդր Լյակազետը), սակայն հետո երկու գոլ բաց թողեցին եւ զիջեցին 1:2 հաշվով: Ինչպես նշում են անգլիական լրատվամիջոցները, «Արսենալը» 2018 թվականում պարտություն է կրել առաջնության բոլոր արտագնա խաղերում: Անգլիայի պրոֆեսիոնալ 4 դիվիզիոնների մասնակից թիմերից ոչ մեկը չունի նման վիճակագրություն: Վերջին անգամ լոնդոնցիները մրցակցի հարկի տակ միավոր վաստակել են անցած տարվա դեկտեմբերի 31-ին, «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղում (1:1):

zUz7J5prYNs