Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թեժ է Երևանի Հերացի Փողոցում

Քաղաքականություն
qolej1

Երևանի բժշկական քոլեջի դուռը կոտրելով ցուցարարները մտան ներս Երևանի պետական բժշկական հենակետային քոլեջի դռնեը փակ են ուսանողների առաջ: Ցուցարարները կոչ են անում դասադուլ անել: Նիկոլ Փաշինյանը պահանջում է բացել դուռը: Ցուցարարները կոտրելով բացեցին դուռը: Ցուցարարաներն այս պահին գտնվում են Երևանի պետական բժշկական հենակետային քոլեջի շենքում: Նիկոլ Փաշինյանը լսարաններով շրջում է ու դասադուլի կոչեր անում: Քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել Երեւանի կենտրոնում Հերացի-Կորյուն խաչմերուկում Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը փորձել է վրաերթի ենթարկել ցուցարարներին: Մեքենայից իջած տղամարդիկ նախ պահանջել են բացել ճանապարհը, ապա հայհոյել են, հարձակվել ցուցարարների վրա, ծեծել նրանց, իսկ վարորդն էլ մեքենայով փորձել է վրաերթի ենթարկել ցուցարարներին: Ոստիկանության աշխատակիցները չեն միջամտել: Այնուհետեւ ցուցարարները բացել են ճանապարհը, սակայն, վարորդը չի կարողացել շարունակել ճանապարհը, քանի որ մյուս խաչմերուկն էր փակ: