Էլինա Դանիելյանը պարտվեց Թուրքիայի ներկայացուցչին
Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը դուրս մնաց Սլովակիայում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության մեդալային պայքարից: Այսօր կայացած 9-րդ տուրում նա սպիտակներով հանդիպեց Թուրիքան ներկայացնող Եկատերինա Աթալիկի հետ: Լարված պայքարում անցած պարտիան ավարտվեց 89-րդ քայլից հետո, սեւերի հաղթանակով: Այդպիսով, Էլինա Դանիելյանը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց մրցաշարում եւ վաստակած 5,5 միավորով նահանջեց 23-րդ հորիզոնական: Մեր շախմատիստուհին զրկվեց մրցանակյին տեղ զբաղեցնելու հնարավորությունից, քանի որ նա առաջնության առաջատարներից հետ է մնում 1,5-2,5 միավորով: Ընթացիկ տուրում հաղթանակներ տարան նաեւ Մարիա Կուրսովան եւ Լիլիթ Մկրտչյանը, որոնք նույնպես վաստալկեցին 5,5-ական միավոր եւ հավասարվեցին իրենց ավագ թիմակցին: Մեր այս երեք շախմատիստները պայքար կմղեն աշխարհի առաջնության ուղեգրերի համար: Դրա համար նրանց հարկավոր է հաջող հանդես գալ վերջին երկու տուրերում եւ տեղ զբաղեցնել առաջին 14 հորիզոնականներում: <iframe allowfullscreen src="https://chess24.com/en/embed-tournament/european-womens-championship-2018/9/1/4" width="980" height="1500" frameborder="0" style="margin:0; padding:0;"></iframe>