Live. օր 9-րդ. բողոքի ցույցեր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ (տեսանյութ)
Ինչպես եւ պայմանավորվել էին, Փաշինյանն ակցիան սկսել է Նոր Նորքի 7-րդ զանգվածից՝ «Նոր Տուն» խանութի դիմացից։ 11:20 Քիչ առաջ ակցիայի մասնակիցներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և հորդորեց Նիկոլ Փաշինյանին դադարեցնել հավաքը: Նա պնդում է, որ ակցիայի մասնակիցները պարբերաբար վիրավորում են ոստիկաններին, որին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ինքը ևս դեմ է նման երևույթների և ոչ մի առումով չի խրախուսում այն: Ներկաների՝ «Քայլ արա, մերժիր Սերժին» վարկարկումները խլացրեցին Օսիպյանի հետագա հորդորները: https://youtu.be/eBchwgN4-ew «Դուք չեք կարողանում կառավարել ակցիան, պարոն Փաշինյան, մենք քաղաքացիներից ստանում ենք բազմաթիվ բողոքներ, նրանք ուշանում են օդանավակայանից, հիվանդանոցներից, դուք ոտնահարում են քաղաքացիների սահմանադրական իրավունքները»,- Երևանի փոխոստիկանապետը մեղադրեց Նիկոլ Փաշինյանին: Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին բարձրախոսով հորդորեց բոլորին միանալ իրենց. «Բոլորդ եկեք 6-րդ մասիվ»: Արդյունքում տեղի ունեցավ հրմշտոց ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև: