Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները փորձեցին խոչընդոտել ավտոերթը (տեսանյութ)

Քաղաքականություն
UntitleG-XGd

"Մերժիր Սերժին" քաղաքացիական անհնազանդության մասնակիցները Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ Էրեբունի վարչական շրջանում փորձում են միանալ ավտոերթի մասնակիցներին, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս առաջ շարժվել։ "Մենք երթեւեկելի մասում չենք կանգնել, փողոց չենք փակել, փակել են ոստիկանները։ Սա օրինական պահանջները չէ, սա խուլիգանություն է։ Վովա Գասպարյան, սա նկատի ունենաք",- դիմելով ոստիկանին, որը փորձում էր ավտոերթի մասնակիցներից մեկի ավտոմեքենա տանել տուգանային հրապարակ, ասաց Դավիթ Սանասարյանը։ Ավտոերթի մասնակիցներից մեկին տարել են ոստիկանության բաժանմունք։   Դավիթ Սանասարյանը ոստիկաններից հետ վերցրեց վարորդական իր իրավունքը եւ ավտոերթի մասնակիցները շարժվեցին առաջ։