Ուղիղ. Ցուցարարները շրջափակել են Շենգավիթի ոստիկանությունը / թարմացվող (տեսանյութ)
16.36 Ոստիկանությունն այս պահին օղակի մեջ է առել Շենգավիթի բաժինը, թույլ չտալով, որ ցուցարարներն ավելի մոտենալ ոստիկանության բաժնին։
Ցուցարարներին մոտ եկավ ՔՊ վարչության և Երևանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը։ Նա նշեց, որ պահանջում են ազատ արձակել ԱԺ պատգամավորներին, ասելով որ նրանց գլխատմամբ շարժումը չի դադարելու։
16.25 Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող Շենգավիթի ոստիկանությունը շրջափակված է ։ Բազմահազար ցուցարարները ձեռքերը բարձրացրած գոռում են՝ «ազատություն, ազատություն» և «ոստիկան միացիր» վանկարկումները։
Թեև Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի չէ, սակայն բազմահազար ցուցարարներ խմբվել են Շենգավիթի ոստիկանության բաժնի մոտ, պահանջելով ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին։
15.54 Առավել ակտիվ ու երիտասարդ ցուցարարները երթերի ղեկավարումն իրենց ուսերին են վերցնում։
Նրանք մոտենալով տեսախցիկներին կոչ են անում տանը և աշխատավայրերում գտնվողներին դուրս գալ փողոց, քանի որ միայն այդպես կարելի է հասնել հաղթանակի.
«Սերժը ձեզ արժանի իշխանավոր չի, դուրս եկեք, տանը նստած հարց չի լուծվում»,- ասում է ակտիվիստներից մեկը։
15.45 Ցույցի մասնակիցները ուղղություն են վերցրել դեպի Արշակունյաց պողոտա։ Մասնակցներից ոմանք մյուսներին կոչ են անում հոգևորականներից առաջ չանցնել։
Ճանապարհը փակ է երկկողմանի։
Ցուցարարները բղավում են՝ մեր խաչը մեզ հետ է։
Հայտարարվեց նաև, որ երեկոյան ժամը 19.00-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք է տեղի ունենալու։
Ակտիվիստը կոչ արվեց չմոռանալ, որ իրենց պայքարը խաղաղ է և չտրվեն սադրանքներին։
15.40 Ցույցի մասնակիցները անցնում են «Փեթակ» առևտրի կոնտրոնի մոտից։ Մասնակիցները առևտրականներին կոչ են նում միանալ իրենց, վանկարկելով Քայլ արա, մերժիր Սերժին։ Նրանց շարքերում է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը։
15.31 Երևանի տարբեր փողոցներով ցուցարարներ են քայլում միացման կոչ անելով բնակչությանը։
Մի խումբ այս պահին երթով անցնում է Նար Դոսի փողոցով, վանկարկելով Ազատ, անկախ Հայաստան, Քայլ արա, մերժիր Սերժին, միացեք կարգախոսները։
Իդեպ քահանաները շարունակում են քայլել ցուցարարների հետ։ Նրաց թիվը հասել է 5-ի։