Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավաքի կազմակերպիչները պատասխանատվություն են կրում. «Նիգ-Ապարան»

Քաղաքականություն
hqdefault

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման նախաշեմին հարկ է դրսևորել զսպվածություն՝ երկրի կյանքի բնականոն ընթացքի վերականգնման ուղղությամբ «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը մտահոգված է՝ ներքաղաքական իրավիճակի լարվածության մեղմացմանն ուղղված բանակցությունների ձախողման կապակցությամբ։ Յուրաքանչյուր երկխոսություն ենթադրում է միմյանց լսելու, համատեղ ելքեր փնտրելու պատրաստակամություն, ինչն այսօր չդրսևորվեց հավաքի կազմակերպիչների կողմից՝ չնայած նախապես ձեռք բերված պայմանավորվածությանը։   Հավաքի կազմակերպիչները պատասխանատվություն են կրում երթերի, հավաքների խաղաղ բնույթի և անցկացման, օրինականության պահպանման համար։ Գտնվում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման նախաշեմին, ինչը ևս մեկ ազդակ է զգոնության, հարկ է դրսևորել քաղաքացիական ու քաղաքական հասունություն, զսպվածություն և րոպե առաջ քայլեր ձեռնարկել՝ երկրի կյանքի բնականոն ընթացքի վերականգնման ուղղությամբ։   «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Սամվել Ալեքսանյան