Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոերթ դեպի Գյումրի. աղ ու հաց, ողջույնի պաստառներ՝ ճանապարհին (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled2-12

Ուջանում են։ Գյուղի բնակիչները ուրախությամվ, զուռնա դհոլով դիմավորում են Նիկոլ Փաշինյանի և նրա համակիրների ավտոերթը՝ Նիկլոլ-Նիկոլ վանկարկումով։ Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով ողջունում է նրանց, անվանելով հաղթող ուջանցիներ։ Իդեպ Նիկոլ Փաշինյանի մեքենայում է Արսինե Խանջյանը, որը կիսվեց իր տպավորություններով: Հուզված խոսելով, ասաց, որ հույս է ծնվել ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքի հայության մեջ, «ժողովրդի ձայնն է, որ ուժ է տալիս Նիկոլին»,- ասում է կանադահայ դերասանուհին։  .................  «Իմ քայլը» շարժման առաջնորդ, «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ավտոերթը այսօր դեպի Գյումրի շարժվեց ժամը 15.00-ին : Փաշինյանն ու իրեն ուղեկցողները իրենց ավտոմեքենաներով գնում են Հայաստանի Հայրաքաղաք, որտեղ երեկոյան նախատեսված է հանրահավաք: Ճանապարհին նրանց դիմավորում էին գրեթե բոլոր բնակավայրերի բնակիչները։ Ճանապարհին ավտոերթը կանգնեցրին Նոր Երզնկա համայնքի բնակիչները՝ «Նոր Երզնկան ձեզ հետ է» գրառմամբ պաստառներով:  Ավելի վերև Աշտարակի տարածաշրջանի համայնքների քաղաքացիների մեծաթիվ խումբը փակեց ավտոճանապարհը։ Փաշինյանին  ընդունեցին աղ ու հացով, զուռնա-դհոլով: Փաշինյանն իջավ մեքենայից, շնորհակալություն հայտնեց բնակիչներին ընդունելության համար. լուսանկարվեց: «Համոզված եղեք, որ ձեզ հուսախաբ չեմ անի: Դուք հաղթել ենք, եւ այդ հաղթանակը ձեր ձեռքից ոչ ոք չի կարող տանել: Հպարտ եմ, որ դուք՝ քաղաքացիներդ, ձեր ձեռքն եք վերցրել իշխանությունը»,-դիմելով քաղաքացիներին՝ հայտարարեց նա: Բնակիչներն ասացին, որ Աշտարակը Փաշինյանի հետ է, ապա վանկարկեցին՝ «Փաշինյան՝ վարչապետ»: