Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանի գլխավորած ավտոերթը Գյումրի է գնում կանգառներով (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM012153G5

«Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ավտոերթը շարժվում է դեպի Գյումրի:  Ճանապարհին նրան պարբերաբար կանգնեցնում են համայնքների բնակիչները:  Թալինցիները Նիկոլ-Նիկոլ վանկարկումներով դիմավորեցին  Փաշինյանին և նրա համակիրներին։  Հիշեցնենք, որ Երևանից երթ է կազմակերպվել դեպի Գյումրի, որտեղ երեկոյան տեղի կունենա հանրահավաք։ Թալինի ճանապարհին երթի մասնակիցները շատ կարճ կանգառ ունեցան։ Նիկոլ Փաշինյանը միայն ողջունեց իրենց դիմավորելու եկած մի խումբ մարդկանց, այնուհետ ճանապարհ ընկան։  Քիչ անց հասան Մաստարա։ Այստեղ նույն ընդունելությունն է, վանկարկումներ, զուրնա, դհոլ, աղ ու հաց։