A
A
«Nissan March»-ը բախվել է առանձնատան պատին. կա տուժած
Ապրիլի 29-ին, ժամը 06:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գևորգ Բաշինջաղյան փողոցի թիվ 94 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Օ. Կ., ծնված 1995 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել թիվ 94 տան պատին: Փրկարարներն Օ. Կ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: