Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Ւմ քայլը» շարժման Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Ռուսաստանի դաշնության Պետդումայի պատվիրակության հետ: NEWS.am-ի հետ զրույցում Փաշինյանն ասաց, որ քննարկել են ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի վերաբերյալ հարցեր:
«Իրենք հարցեր ունեն, եւ մենք փորձեցինք այդ հարցերին պատասխանել, կարծում եմ՝ հանդիպումը դրական արդյունքներ ունեցավ: Իրեն չեն միջամտում Հայաստանի ներքին գործերին եւ հարգանքով են վերաբերվում Հայաստանի ներքին գործերին: Նրանք մեր տեսակետներն էին ուզում լսել մի շարք աշխարհաքաղաքական հարցերի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի վերաբերյալ: Մենք հավաստիացրեցինք այն, ինչ ասել էինք հրապարակային, մենք ասել են, որ որպես իշխանություն չենք պատրաստվում այդ կառույցներից դուրս գալու հարց բարձրացնել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը, հավելելով, . «Կարծում եմ, որ մեր գործընկերներին էլ պարզ դարձավ, որ Ռուսաստանի դեմ ոչ մի դավադրություն չկա եւ չէր կարող լինել»։
Հանդիպումից անմիջապես հետո factor.am-ը հարցազրույց է վերցրել Նիկոլ Փաշինյանից: Տեսանյութը կից ներկայացնում ենք: