Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ականները նախատրամադրված են չխոչընդոտել ժողովրդի թեկնածուի ընտրությանը (տեսանյութ)

Քաղաքականություն
vahram-baghdasaryan

Ազգային Ժողովի խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտնեց, որ եթե «ԵԼՔ», «Ծառուկյան»և Դաշնակցություն խմաբկցությունները միասնական թեկնածու առաջադրեն, հանրապետականները  չեն խոչընդոտի վարչապետի ընտրությանը: ՀՀԿ- ականները Նիկոլ Փաշինյանին կոչ են արել դադարեցնել փողոցների շրջափակումները, որպեսզի մայիսի 1-ին կանոնակարգված գնանք ընտրությունների: Վահրամ Բաղդասարյանը խնդրում է կուսակցության անդամներին սեփական կարծիքները ներկայացնել որպես անհատական կարծիքներ, հիշեցնենք, որ հանրապետական պատգամավորները իրարամերժ տեսակետներ են հայտնել վարչապատեի ընտրության մասին. «Մենք պայմանանվորվածություն ունենք, որ մեր որոշումը պետք է լինի միասնական»: Վահրամ Բաղդասարյանը չի ցանկանում մեկնաբանել նաև Դավիթ Հարությունյանի խոսքերը. «Իհարկե մենք դեմ ենք քաղաքական մոնոպոլիաներին, հակառակ դեպքում մենք այլ քայլեր կարող էինք  ձեռնարկել»: ........................ Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ կանխատրամադրվածություն կա, որ չեն խոչընդոտի ժողովրդի թեկնածուի ընտրությանը: «Կա կանխատրամադրվածություն, որ Հանրապետական խմբակցությունը չխոչընդոտի ժողովրդի թեկնածուի ընտրությանը: Որոշակի պայմանավորվածություն ձեռք կբերվի դրա շուրջ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:   https://youtu.be/RH46oFBjLo4 https://youtu.be/Il2jC5sSZpI