A
A
Ռոբերտ Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես» (տեսանյութ)
«Ի՞նչ է պահանջում Փաշինյանը: Ինձ անհապաղ իշխանություն տվեք: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես: Դրանք կոնկրետ մարդիկ են, Ազգային ժողով, պատգամավորներ, նրանք նույնպես ինքնասիրություն ունեն»: НТВ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Եվ ստիպել նրանց՝ գնալ ընդդեմ իրենց խղճի, հայացքների, ընդդեմ իրենց ունեցած քաղաքական պատկերացումների, շանտաժի ենթարկել նրանց մեծաթիվ մարդկանց բազմությամբ, դա բացարձակապես այլ ծայրահեղություն է», նշել է Ռ. Քոչարյանը: