Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատրաստ եմ պատասխանատու ձևով ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-pashinyan-2

«Վերջին երկու օրերին ձեզ հաջողվեց վերջնականորեն  բեկել ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, այն ինչ տեղի ունեցավ մեր մարզային այցելությունների ընթացքում ակնհայտ դարձրեց, որ թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաղթանակն անշրջելի է»,- ասաց պատգամավորը: «Ազգային ժողովի երեք խմբակցություններ հայտարարել են, որ 1-ին մեկին քվեարկելու են ժողովրդի թեկնածուի օգտին,  «Հանրապետական» խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու, ինչը նշանակում է, որ հանրապետականների մի մասը կարող է կողմ քվեարկել ձեր թեկնածուի օգտին»: Ըստ Փաշինյանի Հայաստան անունը վերջին օրերին միջազգային մամուլում ավելի շատ է շրջանառվել, քան վերջին քսան տարիների ընթացքում ու միայն դրական լույսի ներքո, պատգամավորի կարծիքով սա  շարժման կազմակերպվածության շնորհիվ էր: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ռուսաստանի պետական Դումայի անդամների հետ հանդիպմանը՝ շեշտելով, որ այն արդյունավետ է եղել. «Մենք զարգացնելու ենք մեր հարաբերությունները աշխարհի բոլոր կողմերի հետ»: Պատգամավորը ներկայացրեց նաև վաղվա անելիքները. «Վաղը առավոտից ես շատ կարևոր աշխատանք ունեմ ԱԺ-ում, պիտի հանդիպեմ բոլոր խմբակցությունների հետ, որ վաղը երեկոյան ձեզ ասեմ՝վարչապետի թեկնածուի ընտրությունը երաշխավորված է, վաղը նորից դադար ենք վերցնում և քաղաքացիական անհնազանդության գործողություններ չենք իրականացնի, որ մեր թիմով կարողանանք աշխատել»: Նիկոլ Փաշինյանն իր համակիրներին կոչ արեց այլևս Հանրապետական պատգամավորներին չզագնել և հաղորդագրություններ չուղարկել: Փաշինյանը վաղը 17:00-ին կլինի Գարեգին Նժդեհի հրապարակում, որտեղից էլ կմեկնարկի երթ դեպի Հանրապետության հրապարակ. «Հենց այստեղ կներկայացնեմ հանդիպումների արդյունքները»: