Ծառուկյան խմբակցությունը մասնակցելու է 31 հոգով և միասնական (տեսանյութ)
Ազգային ժողովում մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Ծառուկյան» դաշինք խմբակցության հետ: Ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքը Ազգային ժողովի՝ մեծությամբ երկրորդ խմբակցությունն է, դրանում ընդգրկված է 31 պատգամավոր: «Ելք» դաշինքի առաջադրած վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ու «Ծառուկյան» դաշինքի հանդիպումից հետո պարոն Փաշինյանը նլրագրողների հետ ունեցած ճեպազրույցում նշեց, որ 2 օր առաջ արդեն «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ իրենք ընտրելու են ժողովրդի թեկնածուին՝ ի դեմս իրեն: Ըստ նրա՝ քննարկվել են մի շարք հարցեր, որոշվել է այնպես անել, որ Հայաստանը դրվի ռելսերի վրա: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պարզ է` դա անհրաժեշտություն է այս պահին, իսկ ժամկետների հետ կապված կգան համաձայնության. «Մենք բոլոր հարցերի շուրջ ունեցանք ընդհանուր ըմբռնում»: Իսկ «Ծառուկյան» խմբակցությունը քվեարկելու է մեկ մարդու նման վարչապետի` ժողովրդի թեկնածուի օգտին. «Մեր համար ընդունելի է և որևիցե աշխատանքային խնդիր չունենք»,- նշեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Ըստ նրա, ներքին աշխատանքային բովանդակություն ունեցող հարցեր են քննարկել, ինչի հետ կապված փուլային կներկայացնեն. «Խմբակցությունը քվեարկելու է մեկ մարդու նման, վստահաբար բոլորիդ տեղեկցնում եմ: Մենք լավ հասկանում ենք, որ կողմ քվերկողների քանակի հետ կապված հարց կա: Առհասարակ Ծառուկյան խմբակցությունը մասնակցելու է 31 հոգով և միասնական»: Իսկ թե Գագիկ Ծառուկյանը կգա մասնակցելու նիստին, թե ոչ, ասաց. «Ծառուկյանի որոշումն այստեղ է»: