«Երեք քայլով հասավ սրան, հալալ ա Նիկոլին». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
ԱԺ միջանցքներում «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հեղափոխություն անել առանց արյան, իսկ նա ( Գագիկ Ծառուկյանը. հեղ.) կեսից նահանջեց, որ արյուն չթափվի։ «Նիկոլ Փաշինյանը շատ գրագետ, շատ պատրաստված քայլ կատարեց, որը պատմության մեջ անցավ, ոչ մեկն էլ չէր հավատում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է այդպիտի հաղթանակի հասնել։ 10 մարդ, 20 մարդ հավաքվելով հասավ սրան։ Սա մեր երիտասարդության շարժումն է։ Քանի որ արդեն Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել ժողովուրդը ազատ է, կարող են դուրս գալ։ Մեր և Նիկոլի մեջ տարբերություն կա կազմակերպվածության մեջ, բոլորը գիտեն իմ թափը, իմ հզորությունը և համապատասխան ես ասում եմ՝ մի գիշերվա մեջ, ես թիմ ունեի,կառույց ունեի, 439 հոգի ձերբակալեցին , բայց Նիկոլ Փաշինյանը մենակ իր համար, շրջելով, ասելով-խոսելով գյուղերով , ճիշտ խաղի կանոները պահելով աշխատեց։ Հալալ ա իրան, ինքը կատարել է այն, որը մեր ժողովուրդը սպասում էր, անհնարինը հնարավոր է դարձրել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։ Ավելին՝ տեսանյութում