Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղյակ եք իմ հերքումների մասին ու դեզինֆորմացիներ եք տարածում. Փաշինյանը՝ Սաղաթելյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-2

ԱԺ հատուկ նիստին այսօր Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամների հարցերին, անդրադարձավ նաեւ ՀՀԿ պատգամավոր Արման Սաղաթելյանի հարցին, թե սոցցանցերում շրջանառվում է մի ինֆորմացիա Նիկոլ Փաշինյանը լինելով լուսանկարով, որտեղ պատգամավորը «Հայկական ժամանակ» թերթի 2001թ. հրապարակման մեջ խոսում է ՀՀ  կողմից օկուպացված տարածքների մասին։ «Պարոն Սաղաթելյան, արդեն տեւական ժամանակ է` իմ նկարով շրջանառության է մեջ է դրվել այդ հրապարակումը սոցիալական ցանցերում ու այս ընթացքում ես տասնհինգ անգամ հերքել եմ այդ տեղեկությունը` տեղադրելով «Հայկական ժամանակ»-ի նույն թվականի հրապարակման իրական լուսապատճենը, որտեղ ձեր ասած որեւէ նախադասություն գոյություն չունի։ Դե, ակտիվ լինելով սոցցանցերում, տեղյակ եք իմ հերքումների մասին, այդ հրապարակումների մասին ու հիմա, երբ նման հարցեր եք տալիս ու դեզինֆորմացիներ եք տարածում, դա նշանակում է, որ դուք ու ձեր թիմն է դրա հետևում կանգնած։ Ձեզ կոչ եմ անում դադարեցնել դոզինֆորմացիայի տարածումը։ Իմ տեղեկություններով ՀՀԿ որոշ շրջանակներ ԼՂ հետ կապված որոշ հայտարարություններ վերագրում են ինձ, հատուկ ալգորիթմներով տարածում են ԼՂ բնակիչների շրջանակներում, ու սա արվում է ներազգային զարթոնքը կասեցնելու համար։ Ուզում եմ հիշեցնել, որ ես ապրիլյան դեպքերից հետո հավաքել եմ տակառ, մեկնել դիրքեր, քնել այնտեղ, փորել խրամատներ ու իմ պարտքը կատարել հայրենիքի նկատմամբ։ Հիմա որեւէ մեկը, եթե կփորձի իմ գործունեությունը այլ լույսի ներքո ներկայացնել, ես դա ներկայացնեմ բոլորովին այլ լույսի ներքո»։ Ի պատասխան Արման Սաղաթելյանը նշեց. «Մենք դեռ ժամանակ կունենանք միասին քննարկել մանիպուլյատիվ տեխնոլոգիաների կիրառման խնդիրները։ Նաեւ ուզում եմ իմանալ` ինչ եք հասկանում փոխզիջում ասելով»: Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ելքի նախընտրած ծրագրում գրված է` փոխզիջման մասին խոսելը, երբ Ադրբեջանը սպառնում է վերացնել հայկական պետականությունը, տարօրինակ է ու հիմա միայն կարելի է խոսել պաշտպանողականությունը բարձրացնելու մասին»։