Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Շահինյանին չհաջողվեց բրոնզե մեդալ նվաճել

Սպորտ
a1borba

Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոեմական ոճի ըմբիշներն այսօր կխաղարկեն առաջին մեդալները: Երեկ մրցագորգ մտած մեր երեք մարզիկներից բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն ուներ միայն 87 կգ քաշային Արթուր Շահինյանը, որը չնայած 1/8 եզրափակիչում 1։9  հաշվով զիջել էր  ռուսաստանցի Բեկխան Օզդոեւին, սակայն հնարավորություն էր ստացել մասնակցելու սփոփիչ մրցաշարին, քանի որ նրա մրցակիցը մտել էր եզրափակիչ: Այսօր կայացած սփոփիչ առաջին մարտում Արթուր Շահինյանը 7:0 հաշվով հաղթեց լիտվացի Յուլիուս Մատիզեւիչիուսին: Երկրորդ մրցամարտում նա, ավաղ, պարտվեց գերմանացի Դենիս Կուդլային եւ ավարտեց ելույթները: Այսօր պայքարի մեջ կմտնեն մեր մյուս չորս ըմբիշները՝ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։ Ի դեպ, մեր օլիմպիական չեմպիոնն առաջին փուլում կհանդիպի իր հայրենակցի՝ Իսրայելը ներկայացնող Ռոբերտ Ավետիսյանի հետ: Աշխարհի չեմպիոն Մաքսին Մանուկյանը պայքարը կսկսի խորվաթ Բոզո Ստարչեւիչի հետ մենամարտով: