Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի ակցիաների 20-րդ օր. փակ են Երեւանի փողոցները (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-cossllage

Երևանի տարբեր հատվածներում մայիսի 2-ի վաղ առավոտից մեկնարկել են Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության ակցիաները: https://youtu.be/SDqBlYgaWPE https://youtu.be/ImSlI9HXlCs https://youtu.be/pUiXo2023bA Վաղ առավոտյան առաջինը փակվել է «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը; Այն փակել են մի խումբ քաղաքացիներ, որնց շարքում են աշակերտներ: Նրանք հայտարարել են, որ դասադուլ են անում և միանում են բողոքի ակցիային: Շատ զբոսաշրջիկներ իրենց ճամպրուկներով ոտքով են շարժվել դեպի օդանավակայան: Փակված է նաև Աշտարակից դեպի Երևան եկող ճանապարհը: https://youtu.be/UiGQKXyg5JM Այս պահին բողոքի ակցիաներ են նաև Երևանի գրեթե բոլոր մեծ ու փոքր փողոցներում,   Փակվում են նաև երկրորդական և երրորդական նշանակության փողոցներ ու խաչմերուկներ:Մասնավորապես  Աբովյան փողոցը, Տիգրան Մեծից դեպի Հանրապետաության հրապարակ տանող ճանապարհահատվածը, Խանջյան-Հանրապետության փողոցը, Մոսկովյան-Իսահակյան, Պռոշյան-Այգեձոր խաչմերուկները, Դավթաշենի կամրջի մոտ, փակ են նաև Նոր Նորք վարչական շրջանի մի քանի փողոցներ: Ոստիկանությունը հորդորում է  հավաքված քաղաքացիներին բաց անել ճանապարհը և վերականգնել բնականոն երթևեկությունը: https://youtu.be/pUiXo2023bA Ակցիայի մասնակիցները բացի փողոցներից մեքենաներով փակել են պետական կառույցների մոտքերը: Մասնավորապես  ՀՀ Արդարադատության, ՀՀ մշակույթի, սփյուռքի ու կրթության և գիտության նախարարությունների մուտքերը: Մի խումբ քաղաքացիներ նստացույց են սկսել նախարարությունների շենքի մուտքի մոտ: ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ խնդրելով քաղաքացիներին չխոչընդոտել միայն ԱԻՆ, Փրկարար ծառայության աշխատակիցների, բժիշկների, հրշեջ և շտապ օգնության մեքենաների տեղաշարժին։ Իսկ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով հորդորել է քաղաքում իրականացվող ակցիաների մասնակիցներին պահպանել երկու կարևոր կանոն՝ թույլ տան անարգել անցնելու շտապօգնության և ՊՆ համարանիշերով մեքենաներին ու ավտոշարասյուններին: Քիչ առաջ Արշակունյաց պողոտայում ակցիայի մասնակիցներին է միացել Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով՝ «Մենք բոլոր սցենարներին պատրաստ ենք, յուրաքանչյուր դեպքում ունենք մեր գործողությունների ծրագիրը»: ՝