Արգելափակված է Նախարարությունների շենքերի մուտքերը (տեսանյութ)
Չորս փաստաբան այսօր վաղ առավոտից իրենց մեքենաներով փակել էին կառավարության նոր մասնաշենքի մուտքը,որտեղ տեղակայված են մի քանի նախարարություններ.
«Ոչ թե անձանց դեմ է մեր բողոքը, այլ որպեսզի պարալիզացնենք այս համակարգը: Որ պետության այս պահի ղեկավարը հասկանա՝ ինքը չի ղեկավարում պետությունը»,- ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Ոստիկանները բանակցում էին ճանապարհը բացելու համար: «Սա լկտիություն է, սա մեքենայի ճանապարհ չէ»,- ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Որոշ ժամանակ անց մեքենաները հեռացվեցին մուտքերի դիմացից: Փաստաբանները որոշեցին նստել արդարադատության նախարարության շենքի դիմաց: Նրանց ուժով հեռացրին:
«Վալերի Օսիպյանը հայտարարում է, որ մարդիկ ցանկանում են դուրս գալ, ահազանգ ենք ստացել: Ո՞ւր են այդ մարդիկ, հասկանում եք այս բլեֆի, ստի վրա կառուցած երկրում հնարավոր չէ ապրել»,- ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա հայտարարեց, որ ուժով հեռացնելու ոստիկանության գործողություններն անօրինական են եւ պետք էր արձանագրություն կազմել։ Մինչդեռ ոստիկանությունը հայտարարեց, որ դա տեղում հնարավոր չէ:
Դրանից հետո քաղաքացիները երթով շարժվեցին դեպի ՊԵԿ: Այստեղ եւս դուռը փակ էր:
Որոշ ժամանակ այստեղ մնալուց հետո քաղաքացիները որոշեցին իրենց բողոքը ներկայացնել նաեւ ՄԻՊ գրասենյակին:
[caption id="attachment_1614374" align="aligncenter" width="710"]
A car blocked the entrance of the RA Ministry of Culture demanding the rulling Republican Party of Armenia (HHK) to transfer the power in Armenia[/caption]
[caption id="attachment_1614375" align="aligncenter" width="710"]
A car blocked the entrance of the RA Ministry of Culture demanding the rulling Republican Party of Armenia (HHK) to transfer the power in Armenia[/caption]
[caption id="attachment_1614381" align="aligncenter" width="710"]
People continue the civil disobedience blocking the main streets of Yerevan, Armenia[/caption]