Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զվարթնոց» օդանավակայանի հաշվառման բաժնի  աշխատակիցներն այսօր գործադուլ են հայտարարել (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-CDDapture

«Թող բոլորը տեսնեն, որ աշխատողներն էլ են պայքարում. այնպես չէ, որ այնտեղ միայն թոշակառուներն են ու պարապները, աշխատողն էլ է մասնակցում: Ով իրեն հարգում է այս երկրում, պետք է պայքարի մինչեւ այս իշխանությունը հեռանա»,- ասում է աշխատակիցներից մեկը:

«Զվարթնոց» օդանավակայանից «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ այս պահին հաշվառման բաժնի  աշխատակիցներն անցել են իրենց բնականոն աշխատանքին: Նրանց գործադուլը տեւել է մեկ ժամ եւ կրել է սիմվոլիկ բնույթ: Ինչ վերաբերում է չվերթների հետաձգմանը, ապա որոշ չվերթներ հետաձգվել են, բայց դա համատարած բնույթ չի կրում: