A
A
«Ռեալը» գերազանցեց «Միլանին» ու «Յուվենթուսին» եւ նոր ռեկորդ սահմանեց
Մադրիդի «Ռեալը» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ է սահմանել: Երեկ կայացած կիսաեզրափակիչ պատասխան խաղում Իսպանիայի չեմպիոնը սեփական դաշտում ոչ-ոքի է ավարտել Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» հետ հանդիպումը՝ 2:2, ինչը թույլ է տվել երկու խաղերի արդյունքներով (4:3) մտնել եզրափակիչ: «Ռեալի» համար սա կլինի թվով յոթերորդ եզրափակիչը, ինչը չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ է: Մրցաշարի հիմնադրումից հետո իսպանական ակումբից բացի 6-ական անգամ եզրափակիչ էին մտել նաեւ իտալական «Միլանն» ու «Յուվենթուսը»: Հավելենք նաեւ, որ «Ռեալը» երրորդ տարին անընդմեջ է մտնում եզրափակիչ: Այդ ցուցանիշով թագավորական ակումբը կրկնել է նույն «Միլանին» ու «Յուվենթուսին» պատկանող ռեկորդը: