ՀՀ ԱԻՆ կոչը քաղաքացիներին. լինել զգույշ, խուսափել արտակարգ պատահարներ առաջացնելուց
ՀՀ մայրաքաղաք Երևանում և այլ բնակավայրերում բողոքի զանգվածային ցույցերի, բազմամարդ հանրահավաքների, շինությունների շրջափակման, ճանապարհների արգելափակման և ավտոերթերի արդյունքում առաջացած մարդկային ու ճանապարհատրանսպորտային միջոցների կուտակումներն առանձին դեպքերում կարող են հանգեցնել արտակարգ պատահարների: Սիրելի ժողովուրդ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է ավտոճանապարհներին և մարդաշատ վայրերում պահպանել զգուշություն: Կոչ ենք անում հանրահավաքների և երթերի ընթացքում ցուցաբերել աչալրջություն՝ հաշվի առնելով, որ մարդկանց զանգվածային հավաքների և անկանոն տեղաշարժի հետևանքով առաջացող հրմշտոցը, խուճապը կարող են հանգեցնել մարմնական, այդ թվում՝ նաև կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների: Նման իրավիճակներում հատկապես խոցելի են կանայք, երեխաները և տարեցները: Հավաքների և երթերի մասնակիցներին հորդորում ենք՝
- մանկահասակ երեխաների թողնել տանը.
- հետը չվերցնել կտրող-ծակող կամ ապակյա իրեր, ձեռքի պայուսակ և չկապել փողկապ.
- հետն ունենալ խմելու ջրի պաշար՝ ոչ ապակյա (պլաստիկ) շշով.
- մասնակիցներից որևէ մեկի ինքնազգացողությունը վատանալու դեպքում հնարավորինս արագ ազատել հարակից տարածքը՝ ապահովելու համար թթվածնի ազատ հոսքն ու բժիշկների մուտքը՝ օգնություն ցուցաբերելու համար