Հաղթական քոչարին հնչեցրած ակորդեոնն ու դհոլը՝ թանգարանում (տեսանյութ)
«Մենք այսօր հաղթում ենք մեր թշնամուն, որովհետև մեր հայրերից ու պապերից ենք ժառանգել մեր հաղթական ոգին: Պատմության դասերը մոռանալ և ուրանալ չի կարելի» , - ասում է Արկադի Տեր-Թադևոսյանը, լեգենդար Կոմանդոսը ։ Հայրենական Մեծ պատերազմի 73-ամյակին ընդառաջ, «Երիտասարդ համալսարանականների միավորում»-ը Հայաստանի Պն-ի աջակցությամբ, «Մայր Հայաստան» թանգարանի մոտ կազմակերպել էր 89-րդ Թամանյան հայկական դիվիզիայի վարած մարտերից մեկի վերակերտումը։ Միայն հայերը կարողացան ունենալ այդպիսի հզոր ու միասնական զորամիավորում։ Թամանյան դիվիզիան, միակ ազգային դիվիզիան էր, որ Կովկասյան լեռներից հասավ մինչև Բեռլին ու պարեց հաղթանակի «քոչարին»։ Այսօր այն քոչարին հնչեցրած ակորդեոնն ու դհոլը իրենց պատվավոր տեղը գտան «Մայր Հայաստան» թանգարանում։ Ներկաները, ափսոսանքով փաստեցին, որ երիտասարդների կողմից կազմակերպած նման միջոցառումը սակավաթիվ էր և որ հայրենականի վետերանների արդեն ցավոք նոսր շարքերից ներկա չէր նրանցից և ոչ մեկը։