Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաց նամակով դիմում են նախագահին՝ թանգարանի համար

Պաշտոնական
111dd

Բաց նամակ  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Մեծարգո' նախագահ՝ Արմեն Սարգսյան։ Հայաստան աշխարհը լինելով բազմահարուստ երկիր, մենք անվանում ենք քարերի, լեռների, շախմատի, դարբինների, տաղանդների երկիր։   Այս ամենին ես կավելացնեմ նաև գրերի երկիր։ Իսկ մեր գրերից մեկի գրիչը, և գեղանկարի վրձինը բռնել է մեծ հայ, լուսահոգի Աղասի Այվազյանը։   Տեսակ, որի գրականությունը ժողովուրդն արդեն անվանել է Այվազյանական։ Իսկ գեղանկարներն ու հրապարակախոսությունները, առանձնացվել ու գնահատվել, որպես այլախոհություն դոգմաներին ու տաբուներին։   Աղասի Այվազյանի ստեղծագործությունները այս պահին և արդեն տևական ժամանակ է, գտնվում է անմխիթար, անտեսված, տառացիորեն փչանալու և վերանալու եզրին։   Խնդրում ենք, որպես ՀՀ նախագահ հետևողական, և սրտացավ լինել այս խնդրին։   Հատկացնել տարածք մայրաքաղաքում, և այդ տարածքում ձեր ձեռքով դնեք մեծ Այվազյանի թանգարանի առաջին քարը, այն ձեռքով՝ որով ողջունել եք Կարեն Դեմիրճյանին։   Խնդիրը լուրջ է և համազգային։ Ժողովրդավարական երկրում, ժողովրդի  ազգային սեփականությունը պետք է պահպանվի պետական մակարդակով։   Պարո՛ն նախագահ Աղասի Այվազյանի ամեն մի արձակ, դրամա, սցենար, գեղանկար և հրապարակախոսություն մի խրամատ է, զինվոր է, օրօրոց է, դասագիրք է, մի մեծ գաղափարախոսություն, և աբսուրդ իրականությանը ոտնատակ տված պետականության հիմք։                                                                               Հարգանքներով և արձագանքի սպասումով՝                                                                             Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության               ղեկավար                                                                              Ռեժիսոր Հայկ Բաբայան