Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվայում կալանավորել են Ալեքսեյ Նավալնիին (տեսանյութ)

Քաղաքականություն
defarult

Մոսկվայի Պուշկինսկի հրապարակում կալանավորել են Ալեքսեյ Նավալնիին։ Մինչ այդ հրապարակում սկսել են կալանավորել «Նա մեզ համար ցար չէ» բողոքի ցույցերի մյուս մասնակիցներին, ցույցը համաձայնեցված չի եղել Մոսկվայի իշխանությունների հետ։  Հրապարակում ծեծկռտուք է տեղի ունենում կոզակային համազգեստով մարդկանց մասնակցությամբ, որոնք հարձակումներ են գործում ընդդիմադիր ցույցի մասնակիցների վրա։ «Նա մեզ համար ցար չէ» բողոքի ցույցերը անցկացվում են մայիսի 7-ին նշանակված Վլադիմիր Պուտինի երդմնակալությանն ընդառաջ։ Ցույցերը տեղի են ունենում ՌԴ այլ քաղաքներում։  Ընդհանուր առմամբ կալանավորվել է ավելի քան 350 մարդ: