A
A
Փաշինյանը խոսել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին (տեսանյութ)
Կա կառավարության կազմի մի քանի տարբերակ, թե որ տարբերակը կիրագործվի, կախված է քաղաքական իրավիճակից. այդ մասին ԱԺ-ում մշակութային գործիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: «Կառավարությունը քաղաքական իրավիճակի արտացոլում պետք է լինի»,-ասել է նա: Եթե փոփոխությունները լինեն, Դուք պատրա՞ստ եք հենց այդ պահին էլ հրաժարական տալ և գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եթե տեսնեք անհրաժեշտ և բավարար հիմքեր կան -լրագրողի հարցին նա պատասխանեց. - Իմ՝ վարչապետ ընտրվելու պարագայում, այն պահին, երբ որ տեսնեմ, որ կան լիարժեք պայմաններ իսկապես ժողովրդավարական, օրինական, թափանցիկ և լեգիտիմ ընտրություններ անցկացնելու, այո՝ ես հրաժարական կտամ: