Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանադրության «ճարտարապետները» պետք է դատվեն (տեսանյութ)

Քաղաքականություն
norayr-norikyan

Փաստաբան Նորայր Նորիկյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ անհապաղ պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որպեսզի Ազգային ժողովում քաղաքական ուժերի ճիշտ դասավորոթյուն լինի։ Միևնույն ժամանակ փաստաբանը վստահ է, որ եթե անգամ հնարավոր չլինի փոխել ընտրական օրենսգիրքը և այս ձևով գնալ ընտրությունների, միևնույնն է «Հանրապետական» կուսակցությունը պարտվելու է։ «Այս պահին տեսնում եմ ընտրական օրենսգրքում շատ խութեր։ Հենց ռեյտինգային  համակարգում, բայց մենք պետք է իրողություններով առաջնորդվենք, առանց «Հանրապետական» կուսակցության համաձայնության բան չի փոխվելու։ Նրանք իրենց կոճակները սեղմելու են։ Դրա համար պետք է կա՛մ գալ նրանց հետ պայմնավորվածության և փոխել ընտրական օրենսգիրքը, կամ այս կերպ անցկացնել ընտրությունները։ Ես համոզված եմ, որ իշխանության եկած թիմը հաղթելու է։ Ես վստահ եմ, որովհետև այն ուժը, որը հիմա հրապարակում է, վայելում է ժողովրդի վստահությունը։ Այս ամբողջը  թաղային հեղինակությունների, օլիգարխների դեմ է եղել։ Եթե այսքանից հետո ժողովուրդը գնա ու իրենց նորից ընտրի, ընտրակաշառք վերցնի, ապա  դա կլինի մեր պատմության խայտառակ էջը։ Ես չեմ հավատում դրան»,- ասաց Նորայր Խորիկյանը։ Ըստ Սահմանադրության՝ վարչապետ ընտրվելու դեպքում, 15 օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը  պարտավոր է նշանակել նախարարներին, իսկ 20 օրվա ընթացքում ներկայացնել կառավարության կազմն ու ծրագիրը։  «Սահմանադրության պահանջն է, որ Ազգային Ժողովում պետք է լինի կայուն քաղաքական մեծամասնություն։ Այս պահին պարզ չէ, թե «Ելքը», «ՀՅԴ»-ն և  «Ծառուկյան» դաշինքը հանդիսանալու են ընդդիմություն, թե իշխանություն։ ՀՀԿ-ն ֆորմալ առումով ունենալով քաղաքական մեծամասնություն՝ հանդիսանալո՞ւ է արդյոք ընդդիմություն թե ոչ։ ԱԺ կանոնակարգման հոդվածը սահմանում է, կուսակցությունները որոնք ձևավորելու են կառավարությունը պետք է ստորագրեն հուշագիր, և այդ ուժերը լինելու են կառավարող ուժեր և մնացածը հանդիսանալու են ընդդիմություն։ Դատելով ՀՀԿ հայտարարություններից՝ նրանք չեն ստորագրելու հուշագիրը, ինչը ենթադրում է, որ լինելու են քաղաքական մեծամասնություն և  դե ֆակտո լինելու են ընդդիմություն։ Սա բացառիկ իրավական կազուս է»,- նշեց փաստաբանը։ Նորայր Նորիկյանը նշում է, որ այս ամենը Սահմանադրական ճգնաժամ է առաջացնում երկրում։  «Սա Սահմանադրության կազմողների, ճարտարապետների դեմքն է։ Այս  սահմանադրական ճգնաժամի հեղինակները պետք է պատժվեն, պետք է դատվեն մեր երկրի սահմանաիրավական կարգը այսպիսի զավեշտի, փլուզման եզրին հասցնելու համար։ Հուսով եմ, նոր իշխանությունները կփորձեն լրացնել և կարգի բերել բոլոր բացերը»,- ավելացրեց Նորայր Նորիկյանը։