«Կարիք կա լուծարել Ազգային Ժողովը». Թաթուլ Մանասերյան (տեսանյութ)
Չափից դուրս ներողամիտ պետք չէ լինել, պետք է հասարակությունը բալանսի գա։ Եթե կա իրավունք և չկա պատասխանատվություն, այդտեղ որևէ լուրջ ակնկալիքներ չեն կարող լինել։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։ «Պատասխանատվության ինստիտուտը պետք է արմատավորվի։ Նիկոլ Փաշինյանին պետք է հորդորել, որ ուշադրություն դարձնի թե ժամանակավոր Կառավարություն ձևաորելիս, և թե դրանից հետո։ Հասարակության մեջ լուրջ բեկում մտցնողը երիտասարդությունն է։ Եթե իրենց չտրվի ինքնադրսևորման հնարավորություն, այս ամենը կարող է հարվածի տակ լինել։ Ես կհորդորեի, որ թիմը ձևավորված լիներ առաջնությունը տալով երիտասարդներին»։ Թաթուլ Մանասերյանն անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ չկարողացավ հստակեցնել սահմաններ, թե ինչքան ժամանակում այն կիրագործվի։ «Ժամանակը ցույց կտա, թե այն Կառավարությունը, որը հիմա կձևավորվի, ի վիճակի կլինի՞ անմիջապես և ծրագիր ներկայացնելու, և այն իրագործելու մի դաշտում, որն այսօր է ձևավորված։ Այնուամենայնիվ կարիք կա լուծարել Ազգային Ժողովը և նոր էջից սկսել։ Պետք է ամեն ինչ անել, որ ցնցումներից զերծ մնալ»։