A
A
«Հրաժարական տալ չեմ պատրաստվում». Սահակ Մինասյան (տեսանյութ)
Շիրակի պետական համալսարանի բակում հավաքվածները պահանջել են ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը: Բողոքի ակցիային մասնակցել են ներկա ու նախկին ուսանողներ, գյումրեցիներ, որոշ դասախոսներ, աշխատանքից հեռացված դասախոսներ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը: Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ պայքարելու են բուհում կատարվող անարդարությունների դեմ: Ցուցարարները Կրթության եւ գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանի հետ հանդիպում են պահանջում: