Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Պաշտոնական
Untitled-colladdge

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ձեր բազմամյա պետական գործունեությունը, հարուստ քաղաքական փորձն ու ի շահ Ռուսաստանի բարգավաճման և երկրի քաղաքացիների բարօրության՝ նախանշված նպատակներին հասնելու հետևողականությունը արժանացրել են Ձեզ բարձր հեղինակության և հայրենակիցների խորը հարգանքին: Այսօր ցանկանում եմ հատուկ ընդգծել Ձեր հսկայական անձնական ավանդը մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում՝ միջպետական փոխգործակցության ողջ սպեկտրով, ներառելով համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, ռազմա-տեխնիկական, գիտական, հումանիտար և այլ ոլորտներում: Հայաստանում բարձր են գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը և հետևողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման հարցում: Ցանկանում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, քաջ առողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պետական գործունեությոան մեջ, իսկ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարեկեցություն և բարգավաճում»: