A
A
Պետք չէ ուշադրություն դարձնել Լեոնտևի անհաջող արտահայտություններին. Պեսկով
Կրեմլում «անհաջող» են համարում հեռուստալրագրող, «Ռոսնեֆտ»-ի փոխնախագահ Միխայիլ Լեոնտևի արտահայտությունները Հայաստանի մասին և կարծում են, որ դրանց պետք չէ ուշադրություն դարձնել: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ТАСС-ը: «Դրանք անհաջող և ոչ տեղին արտահայտություններ էին, որոնց պետք չէ ուշադրություն դարձնել: Այս արտահայտությունները ոչ մի ընդհանուր բան չունեն և չեն կարող ունենալ Հայաստանի հանդեպ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ: Եվ դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն և չեն կարող ունենալ բարեկամության և եղբայրության այն ջերմ զգացմունքների հետ, որոնք ռուսները պատմականորեն տածում են հայ ժողովրդի հանդեպ», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Լեոնտևի հայտարարությունը: