Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շնորհավորանքներ կուսակցություններից,կազմակերպություններից եւ անհատներից

Պաշտոնական
nikol-5

«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է «Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է Հայաստանի ողջ ժողովրդին ձեռք բերված հաղթանակի համար: Մենք` բոլորս, երկար տարիներ պայքարել ենք օրինական իշխանություն, ժողովրդի եւ պետության շահը սպասարկող կառավարման համարկարգ ունենալու համար; Շնորհավորում ենք Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ եւ մաղթում արդյունավետ գործունեություն` ի շահ ժողովրդի եւ պետության: Սիրելի հայրենակիցներ, մենք դեռեւս ունենք մեծածավալ աշխատանք` կառավարման համակարգի արմատական փոփոխությունների համար: Իրականացրել ենք առաջին քայլը` ունենք ժողովրդի կողմից ընտրված վարչապետ եւ միասնական ջանքերով շարունակելու ենք կյանքի կոչել մնացած քայլերը: «Ժառանգություն» կուսակցություն 8 մայիսի 2018թ. Երեւան


  Հայաստանի Հանրապետության վարչապետ  Պարոն Ն. Փաշինյանին Մեծարգո Վարչապետ Ամերիկահայ խոշոր գործարար և ազգային բարերար Գարո Արմենի (Նյու Յորք) շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին: Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Սա սովորական ընտրություն չէր: Սա ժողովրդական և ազգային հաղթանակի արդյունք էր: Առաջին անգամ իր պատմության մեջ Հայաստանի Երրորդ Հանրապետությունն ունեցավ իրապես ժողովրդական առաջնորդ, և առաջին անգամ ստեղծվեց հնարավորություն՝ կերտելու իրապես ժողովրդավարական երկիր: Իր նախընտրական խոսքում Փաշինյանը խոսեց սփյուռքի և ներդրումների մասին: Նրա ծրագրային այդ դրույթն անհրաժեշտ է կյանքի կոչել: Անցյալ տարիների ընթացքում ես տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ եմ բերել Հայաստան: Իրականացրել ենք ծավալուն ծրագրեր՝ նպաստել ենք երկրի ինֆրակառույցների նորոգմանը: Եվ այդ ամենն անելիս՝ ես երբևէ չեմ հետապնդել որևէ տնտեսական շահ, չեմ ներգրավվել որևէ գործարքում: Եղել են պահեր, երբ դժվարություն եմ ունեցել համոզելու պոտենցյալ նվիրատուներին՝ մեր ծրագրին մասնակցելու, որովհետև չի եղել վստահություն, չի եղել արդարություն Հայաստանում: Հիմա այդ արգելքն այլևս վերացած է: Որպես գործարար և որպես բարերար՝ վստահ եմ, որ մեր աշխատանքն այժմ առավել արդյունավետ և առավել լայնամասշտաբ է լինելու: Ես հավատում եմ Նիկոլ Փաշինյանին և որպես սփյուռքի ներկայացուցիչ՝ կոչ անում իմ գործընկերներին՝ խոշոր գործարարներին, գալու Հայաստան և շենացնելու մեր բոլորի հայրենիքը: Իմ մասնակցությունն այդ գործին այսուհետ առավել ընդգրկուն և առավել խորքային է լինելու: Կրկին շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և, իհարկե, նախևառաջ մեր ողջ ժողովրդին ու նրա աննման երիտասարդությանը՝ պատմական հաղթանակի կապակցությամբ, հայտնում անվերապահ աջակցություն և մաղթում նոր Հայաստանի կառուցման գործում լիակատար և փայլուն նվաճումներ: Գարո Արմեն Նյու Յորք