Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Սարգսյանը հեռացավ՝ երթը չավարտված (տեսանյութ)

Քաղաքականություն
armen

Նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ  պատգամավորների և «Անմահ գնդի» երթին մասնակցող բազմաթիվ քաղաքացիների   ուղեկցությամբ  քայլերթ իրականացրեց  Երևանի կենտրոնական փողոցներով՝ ի շնորհավորանք մայիսյան տոների:  «Անմահ գունդ» հասարակական ակցիան անցկացվում է երրորդ անգամ: Այն ամեն տարի անցկացվում է նաև աշխարհի մի շարք երկրներում: Այս ակցիաներում հենց պատերազմի վետերանների սերունդներն են՝ իրենց պապերի նկարները  բարձրացրած քայլում  են  տոնական երթով: Քայլերթի մեկնարկը տրվեց Հանրապետության հրապարակից և այնտեղ էլ ավարտվեց: Չնայած նախագահի անվտանգության աշխատակիցները հավաստիացրին, որ լրագրողները հնարավորություն կունենան հարցեր ուղղել Արմեն Սարգսյանին, բայց, երթը չավարտված, նա հեռացավ:  ՀՀ նախագահի հետ քայլերթ իրականացնող քաղաքացիներին  ոգևորել էր  Արմեն Սարգսյանի հետ  անմիջական շփման հնարավորությունը: Ըստ  նրանցից մեկի, օրը խորհրդանշական էր՝ պայմանավորված ոչ միայն մայիսյան եռատոնով, այլև նոր ձևավորվող կառավարությամբ և ժողովրդի թեկնածուի՝ վարչապետ ընտրվելով: Հավաքվածները որոշեցին, որ այսուհետև օրը պետք է նշվի ոչ թե որպես եռատոն այլ քառատոն՝ ի նշան ժողովրդի տարած թավշյա  հաղթանակի։ [caption id="attachment_1616354" align="alignnone" width="700"] RA President Armen Sarkissian attends the ‘Immortal Regiment’ march on the occasion of the Victory Day in Yerevan, Armenia[/caption]